ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Ադրբեջանական հասարակությունը հիվանդ հասարակություն է

Ադրբեջանական հասարակությունը հիվանդ հասարակություն է
22.06.2026 | 11:57

Մի քանի վտանգավոր վիրուսների ծանր ձևերը լայնորեն տարածված են և գերիշխում են բոլոր շերտերում։ Այս վիրուսների արմատը կոռուպցիան ու կաշառքն են։ Բացի այդ՝ շողոքորթությունը, բարոյական մարմնավաճառությունը և քաղաքական ծուլությունը։ Արդյունքը՝ անտրամաբանական հեյդարիզմն ու բոլշևիզմն են։

Դեղամիջոցը կարող է լինել միայն հեղափոխությունը և հեղափոխությունը։

Դրանից հետո՝ լյուստրացիան (գործակալների բացահայտումը) և արխիվների բացումը։

Բեյդուլլա ՄԱՆԱՖ

Դիտվել է՝ 4837

Մեկնաբանություններ